Public Offer Agreement

1. Ընդհանուր դրույթներ

Caprice Flowers (Ի/Պ Գևորգ Օհաննիսյան, Երևան, Գրաչյա Կոչար 18/9) տրամադրում է

ծաղիկների, նվերների, դեկորի և միջոցառումների ձևավորման ծառայություններ: Կայքից

օգտվելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և համաձայն եք այս պայմաններին:

2. Հիմնական հասկացություններ

● Կայք – www.caprice.am ինտերնետային հարթակը, որտեղ ներկայացված են

ապրանքներն ու ծառայությունները:

● Ապրանք – ծաղիկներ, բուկետներ, կոմպոզիցիաներ, նվերներ, դեկորային տարրեր:

● Ծառայություն – առաքում, փաթեթավորում, ձևավորում և այլ լրացուցիչ

ծառայություններ:

● Հաճախորդ / Օգտատեր – ֆիզիկական անձ, որը պատվիրում է ապրանք կամ

ծառայություն:

3. Պատվերների ձևավորում

Պատվերները կատարվում են կայքի, հեռախոսազանգի կամ սոցիալական ցանցերի

միջոցով: Պատվերը հաստատվում է վճարումը կատարելու կամ առաքման պահին

վճարման համաձայնություն ունենալու պահից: Հատուկ պատվերների համար հնարավոր

է պահանջվի կանխավճար:

4. Վճարման կարգը

Վճարումը կատարվում է կանխիկ կամ բանկային քարտով: Բոլոր գները նշված են

հայկական դրամով (AMD) և ներառում են հարկերը:

5. Առաքման պայմաններ

Առաքումն իրականացվում է Caprice Flowers-ի սեփական առաքիչների կողմից ամբողջ

Հայաստանի տարածքում: Երեւանում՝ 1-3 ժամ, մարզերում՝ պայմանավորված

ժամկետներում: Որոշ ուշացումների դեպքում հաճախորդին տեղեկացվում է ժամանակին:

6. Վերադարձ և փոխարինում

Վերադարձ կամ փոխարինում հնարավոր է միայն այն դեպքերում, երբ ապրանքը չի

համապատասխանում պատվերին կամ վնասված է առաքման պահին: Պատվերը կարելի

է չեղարկել մինչև այն հավաքելու և առաքիչին փոխանցելու պահը:

7. Օգտատիրոջ իրավունքներն ու պարտականությունները

● Օգտատերը իրավունք ունի օգտվել կայքում ներկայացված բոլոր ապրանքներից և

ծառայություններից, ստանալ տեղեկատվություն գնման, վճարման և առաքման

մասին, ուղարկել առաջարկություններ կամ բողոքներ:

● Օգտատերը պարտավոր է տրամադրել ճիշտ տվյալներ, ժամանակին ընդունել

ապրանքը և չվնասել կայքի աշխատանքը:

8. Մտավոր սեփականության իրավունքներ

Կայքում տեղադրված լուսանկարները, տեքստերը և լոգոները հանդիսանում են Caprice

Flowers-ի սեփականությունը: Դրանք չեն կարող օգտագործվել առանց գրավոր

թույլտվության:

9. Պատասխանատվություն

Caprice Flowers-ը պատասխանատու է ծառայությունների որակի և առաքման համար,

բայց չի կրում պատասխանատվություն անխուսափելի հանգամանքների դեպքում

(բնային աղետ, ճանապարհային խցանում, արտակարգ իրավիճակ):

10. Վեճերի լուծում

Վեճերը փորձ է արվում կարգավորել փոխհամաձայնությամբ: Համաձայնության

բացակայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ:

11. Այլ դրույթներ

Կայքից օգտվելը կամ պատվեր կատարելն նշանակում է համաձայնություն սույն

պայմաններին: Caprice Flowers-ը կարող է փոփոխել Պայմանագրի բովանդակությունը՝

այն հրապարակելով կայքում:

Կոնտակտներ

📍 Երևան, Հրաչյա Քոչար 18/9

📞 +374 33 212112

📧 Caprice.arm@gmail.com

🌐 https://caprice.am

Support Service

Download our app

Get exclusive offers, deals, discounts, and promo codes

qr
Point your phone's camera at the QR code and follow the link to install our app